շաբաթ, սեպտեմբեր 26
26 / 9 / 2026
Ինչպես է կազամկերպվելու դասապրոցեսը․ Պարզաբանում է ԿԳՄՍ փոխնախարարը

Ինչպես է կազամկերպվելու դասապրոցեսը․ Պարզաբանում է ԿԳՄՍ փոխնախարարը

Դիմակների կրման մասով գործում է ընդհանուր կարգավորումը, որը կա փակ տարածքների մասով, սակայն թեմայի շուրջ քննարկումները շարունակվում են, երբ ամփոփում լինի, այդ մասին տեղեկություններ կփոխանցվեն: Այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպմանն ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով դպրոցներում դասապրոցեսն անցկացնելու համար սահմանված կանոնները։

«Մինչև 20 աշակերտ ունեցող դասարանների պարագահում ուսումնական գործընթացն իրականացվելու է պահպանելով հակահամաճարակային կանոնները, իսկ եթե կա ավելի քան 20 աշակերտ, դասարանները կկիսվեն խմբերի, դպրոց կհաճախեն հերթականությամբ՝ շաբաթական՝ 3 օր»,- ասաց փոխնախարարը և հավելեց, որ ռիսկի խմբում գտնվողների համար նախատեսվում է կենտրոնացված հեռավար ուսուցման կազմակերպում, եթե առկա ուսուցումը ցուցված չի լինի:

«Դրա համար ծնողը պետք է դիմում ներկայացնի, ինչը պետք է ամրապնդված լինի բժշկի ցուցմամբ»,- ասաց նա։

Նա նաև նշեց, որ  դպրոցում պետք է ամեն օր պարտադիր ախտահանում լինի, իսկ եթե դպրոցում կլինի երկրորդ հերթ,  ախտահանում կլինի երկու անգամ, սահմանվել են նաև օդափոխության կանոնները։

Կանոններ կան նաև դպրոցներում կորոնավիրուսի հայտնաբերման և հայտնաբերման դեպքում հաջորդ քայլերի մասին: Եթե դպրոցում դեպքերը լինեն 10 տոկոս և ավելին, այդ դպրոցները որոշ ժամանակով չեն գործի: Այսինքն, լինելու են առանձին մոտեցումներ:

Նախատեսված է նաև թեստավորման գործընթաց դպրոցի աշխատակազմի համար, որի մասով ուղեցույցը կհրապարակի ԱՆ-ն:

Փոխանախարը խոսեց, նաև ռիսկի խմբում գտնվող ուսուցիչների մասին։

«Նրանք կունենան ընտրության հնարավորություններ: Նրանց առաջարկվել է դպրոց հաճախել հատուկ պաշտպանիչ միջոցներով, որոնք կտրամադրի պետությունը: Նրանք կարող են ընտրել հեռավար ուսուցմանը մասնակցելը: Երրորդ տարբերակն այն է, որ ուսուցիչները կարող են աշխատանքի չներկայանալ, նրանց կփոխարինեն ուրիշները»,-պարզաբանեց Անդրեասյանը։

  • Կիսվել: