չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Ինչո՞ւ Բագրատ Գալստանյանը չի հրաժարվում Կանադայի իր քաղաքացիությունից. Ալեն Սիմոնյան

Ինչո՞ւ Բագրատ Գալստանյանը չի հրաժարվում Կանադայի իր քաղաքացիությունից. Ալեն Սիմոնյան

Ես ցավում եմ, որ մեր շատ քաղաքացիներ հավատացել են ստին, որն այսօր տարածվում է: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ինչի՞ց սկսվեց այն ամենը, որ հիմա վերածվել է խորովածանոցների Բաղրամյան պողոտայի վրա: Սկսվեց նրանից, որ Տավուշն էինք տալիս, հետո Տավուշի գյուղերն էինք տալիս, հետո Կիրանցն էինք տալիս, հետո եկեղեցին էինք տալիս, հետո եկան հասան Երեւան, եւ պարզվեց, որ ընդամենը պաշտոնակռիվ է: Հետո պարզվեց, որ մարդը, որն իրավական առումով չի կարող հավակնել որեւիցե պետական բարձրաստիճան պաշտոնի, սառեցնում է իր եկեղեցական լինելը եւ չի սառեցնում իր՝ Կանադայի քաղաքացի լինելը:

Իսկ ինչո՞ւ Բագրատ Գալստանյանը չի հրաժարվում Կանադայի իր քաղաքացիությունից, որովհետեւ այդ դեպքում ինքը եւս մեկ հնարավորությունից՝ պաշտպանվածությունից է զրկվում: Այսինքն՝ վաղը եթե մի բան լինի, ինքը նաեւ Կանադայի քաղաքացի է: Ինքը դրանից չի հրաժարվում, բայց հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին: Գոռում են՝ Բագրատ Սրբազան՝ վարչապետ, կանգնած ուրախանում է»:

Անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» մասնակից Գառնիկ Դանիելյանին՝  Ալեն Սիմոնյանը նշեց, որ հավատում է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը անկեղծ է խոսում: «Բայց ես համաձայն չեմ պարոն Դանիելյանի հետ, պարոն Դանիելյանը թող մանդատը չդնի, թող դուրս գա Դաշնակցությունից, որը մեծ արհավիրքների հեղինակ է ու հասկանա, թե ինչ է կատարվում Հայաստանում: Մեր պայքարը եւ կռիվն իր հետ գաղափարական չէ»,-ասաց նա:

  • Կիսվել: