ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իմ վիրավորանքը նրա 1,5 տարվա վիրավորանքների պատասխանն է. Մարուքյանը՝ իր և Ալեն Սիմոնյանի վեճի մասին

Իմ վիրավորանքը նրա 1,5 տարվա վիրավորանքների պատասխանն է. Մարուքյանը՝ իր և Ալեն Սիմոնյանի վեճի մասին

Այսօր Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադառնալով Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպին, ասաց, որ մինչև այդ «Իմ քայլից» որոշ պատգամավորներ տարբեր վիրավորանքներ են հնչեցրել իրենց հասցեին, ինքը դրանից հետո Տարոն Սիմոնյանի հետ համերաշխության կոչ է արել։

«Դրանից հետո Ալեն Սիմոնյանը բարձրացավ ամբիոն ու ասաց, որ հեղափոխության ժամանակ մարդկանց փողոցներում ծեծել են, ինքը SMS է գրել մեզ, սակայն մենք շենքից դուրս չենք եկել: Ես այդ ստի համար վրդովվել եմ ու տեղից գոռացել, որ սուտ է խոսում: Հետո նա վիրավորել է տիկին Սամսոնյանին, հետո ինձ, ինչից հետո արձագանքել եմ՝ հայտնի խոսքն ասելով: Դրա հետ կապված ես ցավ ու ափսոսանք եմ հայտնել: Իմ վիրավորանքը նրա 1,5 տարվա վիրավորանքների պատասխանն է, այսինքն՝ էդ մարդը մեր համբերության բաժակը լցրել էր: Սակայն դա կապ չուներ նրա սրբությունների հետ: Եթե նա ուզում է վերագրի նրանց, մենք սրբություններից ներողություն ենք խնդրում»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

Նա նաև ասաց, որ այդ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 28-ին, սակայն մինչ օրս Ալեն Սիմոնյանը դեռ չի հրապարակել վերոնշյալ SMS-ի սքրինշոթը:

  • Կիսվել: