երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
«Իմ քայը» մոռացել է, թե ինչի համար է հավաքվել` շեղվել են օրակարգից. Գևորգ Պետրոսյան

«Իմ քայը» մոռացել է, թե ինչի համար է հավաքվել` շեղվել են օրակարգից. Գևորգ Պետրոսյան

ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում դժգոհել է, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շեղվում են ԱԺ նիստերի օրակարգից՝ ԲԽԴ նախագահին այլ թեմաներով հարցեր ուղղելով: Պետրոսյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

««Իմ քայը» մոռացել է, թե ինչի համար է հավաքվել: Իրենք շեղվել են օրակարգից: Այս պահին օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածությունների ներկայացումն է, իրենք շեղվել են, սկսել են ուրիշ հարցեր տալ: Ինչ ասես, հարցնում են»,-ասաց Պետրոսյանը:

Նա կոչ արեց «Իմ քայլը»-ին չշեղվել օրակարգից: «Եթե մենք խոսում ենք ԲԴԽ-ի մասին, անկախ դատարանի մասին, ուրեմն գործող օրենսդրության համաձայն՝ ԲԴԽ նախագահը ԱԺ-ին հաշվետվություն ներկայացնելու խնդիր չունի»,-նշեց նա՝ կարծիք հայտնելով, թե «Իմ քայլը»-ի պատգամավորներն իրենց հարցերով փորձում են արդարադատությանը միջամտել:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ընդդիմությունը չի փորձում օրակարգ վերադարձնել՝ օրակարգի վերաբերյալ հարցեր ուղղելով, Պետրոսյանն ասաց, որ ինքը անկախ պատգամավոր է, չի ներկայացնում որևէ խմբակցություն, հետևաբար պատասխանատվություն չի կրում ընդդիադիր մյուս գործիչների համար:

«Իմ քայլը»-ի պատգամավորները հարցեր են ուղղում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, հարցերի մի մասը վերաբերում է ԲԴԽ նախագահի՝ ավելի վաղ արած հայտարարությանը: Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները նիստերի դահլիճից դուրս են եկել:

  • Կիսվել: