հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 «Իմ քայլի» նիստին մասնակցում են նախարարներ․ օրակարգում ՍԴ հարցն է

«Իմ քայլի» նիստին մասնակցում են նախարարներ․ օրակարգում ՍԴ հարցն է

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել։ Րոպեներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց ՔՊ գրասենյակ։ Վարչապետը չպատասխանեց լրագրողների հարցերին։

Գրասենյակ է ժամանել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով ասաց, որ քննարկվելու են ընթացիկ հարցեր:

Նիստին մասնակցելու է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ով լրագրողների հետ զրույցում չասաց, թե ինչ հարցեր քննարկելու համար է ինքը նույնպես ներկա: Նա միայն նշեց, որ նիստին մասնակցում է որպես ՔՊ վարչության անդամ:

Ավելի վաղ էլ իմքայլական պատգամավոր Արեն Մկրտչյանն ասել էր, որ օրակարգում է նաև Սահմանադրական դատարանի հարցը:

 

  • Կիսվել: