Իմ նախագիծը տապալվել է Անդրանիկ Քոչարյանի ու ընդդիմության պատճառով. ՔՊ-ական պատգամավոր
2022-23 թթ բանակ են զորակոչվել զորակոչի ենթակաների 31.4 տոկոսը։ Այսինքն, մոտ 70 տոկոսը չի գնացել պարտադիր զինվորական ծառայության՝ ինչ-ինչ խնդիրների պատճառով։ Այս մասին Ա_ում լրագրողների հետ զրույցում ներկայացնելով իր օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկում է կրճատել պարտադիր զինծառայության ժամկետն՝ ասաց ՔՊ-ական Հայկ Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ իր նախաձեռնությունը, որի նպատակը զորակոչվողների թվի ավելացումն է՝ տապալվել է ընդդիմության ու ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի պատճառով։
«Ես չեմ կիսում կարծիքը, որ իմ նախաձեռնությունը Հայաստանի բանակը աղքատների բանակ դարձնելն է։ Ես հարց եմ ուղղել Պաշտպանության նախարարին, թե տարեկան քանի հոգի է դիմել ուսման նպատակով աչտերկրում տարեկետում ստանալու համար, բայց պարզվել է, որ նման հաշվառում չկա, բայց հարուսները կարող են իրենց թույլ տան, որ իրենց երեխան մեկնի Եվրոպա ու ԱՄՆ՝ ուսման, նաև մեծ թվով արակա սեռի ներկայացուցիչներ հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից, իմ նախաձեռոնությունը այս խնդիրը լուծելու համար էր։ Այս դեպքում 30-ի փոխարեն կզորակոչվի 60 տոկոսը»։


