երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Իմ հայրն եթե ողջ լիներ, այս ամենը տեսներ, հաստատ համոզված եմ նորից կմահանար․ Մանվել Գրիգորյանի դուստր

Իմ հայրն եթե ողջ լիներ, այս ամենը տեսներ, հաստատ համոզված եմ նորից կմահանար․ Մանվել Գրիգորյանի դուստր

Իմ հայրն ամեն ինչ ապացուցել է, ոչինչ չկա ապացուցելու: Եթե ողջ լիներ, այս ամենը տեսներ, հաստատ համոզված եմ նորից կմահանար: Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև նա մի կտոր հող չէր տա: Այս մասին հայտարարել է Մանվել Գրիգորյանի դուստր Այծեմնիկ Գրիգորյանը:

«Եկեղեցու հանդեպ ճնշումներն էլ թույլ չէր տա: Դրա համար առաջինը թիրախավորվեց նա: Այս երկրում իրենից բացի ոչ մեկ չթիրախավորվեց ոնց որ նա»,-ասել է նա:

Խոսելով Վաղարշապատի ընտրությունների մասին` նա ասաց. «Իշխանությունը նրանց ձեռքում է, նրանք ոնց ուզեն, այդպես էլ կանեն: Բայց ժողովուրդը 2018 թվականից այս կողմ արթնացել է ու շատ բան է տեսնում»,-ասել է նա:

 

 

  • Կիսվել: