երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Իմ անձնական կարծիքով՝ այդ մարդիկ էլ պետք է բանտում լինեն. Սիմոնյանը՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մասին

Իմ անձնական կարծիքով՝ այդ մարդիկ էլ պետք է բանտում լինեն. Սիմոնյանը՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մասին

«Հենց հեղափոխությունը եղավ, մի հետաքրքիր բանի ենք ականատես եղել, ինչ-որ մարդիկ մտածում էին, որ իրենք պետք է գան, լինեն Նիկոլ Փաշինյանի անձնական օլիգարխները, տարածքում անձնական կրiմինալները: Ասեմ ավելին` հեղափոխությունից հետո դուք պետք է տեսնեք ինչքան  նախկին պաշտոնյաներ, նախարարներ էին եկել և իրենց ծառայություններն էին առաջարկում և  վստահեցնում եմ՝ հիմա էլ: Այդ շարասյունը եղել է կա ու լինելու է: Եթե չեն ուզում իմ տեսած ու լսած անունները բացահայտեմ, թող  հանգիստ նստեն տեղները, որովհետև ես դա կանեմ»,- այս մասին ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:  

«Որևէ մեկը ՀՀ-ում իր ասածի համար բանտում չի հայտնվում: Ուզում եք մեզ վերագրել, որ քաղաքական իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը նստում է իր մերձավորների հետ  ասում է՝  դե էս ինչին բանտ նետեք: Ժամանակին տենց է եղել, հիմա մեզ մեղադրում են, ասում են՝ էս ինչ մարդը ինչի բանտում չէ,  բանտում գտնվող մարդիկ ուզում եմ հասկանալ Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից ավելի ուժեղ ընդդիմախոս են, իմ անձնական կարծիքով այդ մարդիկ էլ պետք է բանտում լինեն»,- ասաց նա: 

  • Կիսվել: