ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԻԿՀ-ի երկրները բանաձևեր են ընդունել՝ ի պաշտպանություն Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի

ԻԿՀ-ի երկրները բանաձևեր են ընդունել՝ ի պաշտպանություն Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության՝ ԻՀԿ-ի երկրների արտգործնախարարների խորհրդի 48-րդ նիստում ընդունվել են բանաձեւեր՝ ի պաշտպանություն Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի, տեղեկացնում է АПА-ն:

Նշվում է, որ բանաձեւերի թվում են՝ «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի հետեւանքների վերացում», «Ադրբեջանի Հանրապետությանը տնտեսական աջակցություն», «Հայաստանի ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի տարածքում գտնվող իսլամական մշակույթին պատկանող հուշարձանների ոչնչացում» եւ «Համերաշխություն Խոջալուի ջարդերի զոհերին»։

Հաղորդվում է նաեւ, որ, հաշվի առնելով տարածաշրջանի ներկայիս իրավիճակը, բանաձեւերն այս անգամ ներառել են նոր դրույթներ:

 

  • Կիսվել: