երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իբրահիմովը կգնա՞ սպանելու Լավրովին ու Միշուստինին․ Սոլովյովը մեկնաբանել է  ադրբեջանական «Ղարաբաղ» Ֆուտբոլայի ակումբի մամլո խոսնակի կոչը հայերին սպանելու վերաբերյալ

Իբրահիմովը կգնա՞ սպանելու Լավրովին ու Միշուստինին․ Սոլովյովը մեկնաբանել է ադրբեջանական «Ղարաբաղ» Ֆուտբոլայի ակումբի մամլո խոսնակի կոչը հայերին սպանելու վերաբերյալ

Ռուսաստանցի լրագրող եւ հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը YouTube-ի իր ալիքում ուղիղ եթերում մեկնաբանել է ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի հրեշավոր կոչը, որը հայտարարել է. «Մենք պետք է սպանենք բոլոր հայերին: Երեխան, կինը, ծերունի. Կարևոր չէ ՝ պետք է սպանել»։ Իհարկե, Իբրահիմովը վախկոտորեն հեռացրեց իր գչառումը, բայց այն տարածվեց սոցցանցերում, գրում է Infoteka24.ru-ն։

Սոլովյովը հարց է տալիս ՝ չի՞ ուզում արդյոք երկրի ղեկավարը  մեկնաբանել նման հայտարարությունը։

 «Հավանաբար, ի՞նքը (Իբրահիմովը) կգնա Արցախի ծննդատուն՝ սպանելու, որը ռմբակոծել են։ Նա գուցե ինքն է այրելու հայ մանուկներին։  Ցույց տվեք մի հայ քաղաքական գործչի կամ բլոգերի, որը կասի, որ պետք է սպանել ադրբեջանցիներին ու թուրքերին, եւ ես նրան կդատապարտեմ», – ասել է Սոլովյովը ։

Նա Իբրահիմովին համեմատել է Հիտլերի հետ, որը նույնպես կարծում էր, որ պետք է սպանել բոլորին ՝ հրեաներին, գնչուներին, սլավոններին։

 «Եվ դա ասում են մեր եղբայրական երկրի քաղաքացիները  Եվ հիմա այնտեղ մեծացել է մի սերունդ, որը կոչ է անում սպանել բոլոր մարդկանց, որովհետև նրանք հայ են ծնվել  Ես ճիշտ եմ հասկանում, որ նա կգնա Սերգեյ Լավրովին սպանելու, չէ որ ինչ-որ մեկը գրել է, որ ինքը հայ է հայրական կողմից։ Միխայիլ Վլադիմիրովիչ Միշուստինին կսպանե՞ն ։ Ես  ճի՞շտ եմ հասկանում եմ, ճիշտ? Ուրեմն անհնար է հանդիպումներ անցկացնել ՌԴ պաշտոնյաների հետ, որոնց մեջ գոնե մի կաթիլ հայկական արյուն է հոսում»,- վրդովվում է Սոլովյովը։

 

Լրագրողն այս ֆոնին մի շարք կարևոր հարցեր է տալիս. ինչպես պետք է իրենց զգան Բաքվում բնակվող երեսուն հազար հայերը, որոնք, Ալիևի խոսքով, իրենց հիանալի են զգում: Ինչպե՞ս պետք է իրենց զգան Ղարաբաղի հայերը, որոնց Ալիևը խոստացել էր բացարձակ ցնցող ապագա։ Արդեն քրեական գործեր հարուցվել են  այդ անձանց դեմ եւ նրանց բա՞նտ են նստեցնելու։

«Սակայն՝ ոչ, ձեզ ավելի հարմար է քրեական գործեր հարուցել իմ դեմ», – ասել է Սոլովյովը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: