չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ի վերջո, խաղաղությո՞ւն, թե՞ Ադրբեջանի կողմից թելադրված պայմանների ընդունում. Թագուհի Թովմասյանը մի քանի հարց է ուղղել ՀՀ իշխանությանը

Ի վերջո, խաղաղությո՞ւն, թե՞ Ադրբեջանի կողմից թելադրված պայմանների ընդունում. Թագուհի Թովմասյանը մի քանի հարց է ուղղել ՀՀ իշխանությանը

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը մի քանի հարց է ուղղել Հայաստանի իշխանություններին։

«Խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, բա մեր գերիների մասով պահանջատիրությո՞ւնը, մոռացե՞լ ենք նրանց մասին, որտե՞ղ է Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի պայմանը, տեղահանվածների ճակատագրի հարցը։

Մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը մխրճվեցին Սյունիք և Գեղարքունիք, նոյեմբերի 26-ին հաստատվեցին Սյունիքի որոշ տարածքներում, որևէ տեղեկություն ունե՞նք՝ արդյոք Հայաստանի սուվերեն տարածքում են շարունակելու մնալ ադրբեջանական ուժերը, թե՞ ոչ։ Ի վերջո, խաղաղությո՞ւն, թե Ադրբեջանի կողմից թելադրված պայմանների ընդունում։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ ԼՂ հիմնախնդիրը մեզ համար տարածքային հարց չէ, այլ իրավունքների. պրն․ նախարար, իսկ պատկերացնո՞ւմ եք արդյոք, որ արցախցու իրավունքները կարող են պաշտպանված լինել, եթե Արցախը Ադրբեջանի կազմում լինի», - նման հարցեր է բարձրացրել պատգամավորը

  • Կիսվել: