երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Ի՞նչ միջոցներով է Կադաստրի պետը ձեռք բերել առանձնատուն Նորքում. Սուրեն Թովմասյանը ասաց, թե աշխատել է որպես դասախոս

Ի՞նչ միջոցներով է Կադաստրի պետը ձեռք բերել առանձնատուն Նորքում. Սուրեն Թովմասյանը ասաց, թե աշխատել է որպես դասախոս

Բացեք, իմ հայտարարագրում նայեք, ամեն ինչ հայտարարագրված է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ միջոցներով է ձեռք բերել Նորքում առանձնատուն։

«2019 թվականին, երբ որ պաշտոնի նշանակված չեմ եղել, աշխատել եմ։ Ես միշտ մասնագիտական ոլորտում ծառայություններ եմ մատուցել, եղել եմ ամբիոնի վարիչ, դասախոսել եմ»,–ասաց նա։

Հարցին՝ դասախոսը իր աշխատավարձով կարո՞ղ է առանձնատուն գնել Նորքում, Թովմասյանը կրկին հայտարարեց. «Ամեն ինչ հայտարարագրված է, խնդրում եմ բացեք և կարդացեք»։

  • Կիսվել: