հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ի՞նչ կանեք, Սասուն, բա սպասում ենք, ապեր. Մարուքյանը՝ Սասուն Միքայելյանին

Ի՞նչ կանեք, Սասուն, բա սպասում ենք, ապեր. Մարուքյանը՝ Սասուն Միքայելյանին

Իմ եղբայրը հայհոյանք է գրել էն մարդու հասցեին, ով իր եղբոր վիզը կկտրի, կա՞ եղբայր, որը կհանդուրժի մեկին, ով իր եղբոր վիզը կկտրի, գտեք այդպիսի մարդու: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԼՀ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հիշեցնելով ԱԺ-ում իր ու իմքայլական Սասուն Միքայելյանի ծեծկռտուքից հետո իր եղբոր գրած ֆեյսբուքյան ստատուսը:

՛՛Ես չեմ կարող վերահսկել իմ եղբայրներին: Եթե կարող եք, վիզս կտրեք, հետո հետևանքները կտեսնեք: Ինչպես հասկանում եմ՝ Հայաստանը իրավական պետություն չէ, սամոսուդապետություն եք սարքել, թե բա՝ ես նենց կառույցի ղեկավար եմ, որ եթե ներողություն չխնդրեք… Ի՞նչ կանեք, Սասուն, բա քանի օր անցել ենք, ու՞ր եք, ձեզ ենք սպասում, ապեր, հո ամբիոնից խոսելով չէ, լավ գիտես, չէ՞, որ չեք կարող գալ, ձեր ռեսուրսից ավել ռեսուրս ունենք՛՛,-դիմելով Սասուն Միքայելյանին՝ ասաց Մարուքյանը:

՛՛Ամոթ է ձեզ, հացը հետներս կիսել, ամբարտավանությամբ ուրացել եք, ամաչում եմ ձեր փոխարեն, աղոթում եմ ձեր մեղքերի համար՛՛,-հավելեց նա:

Մարուքյանը նշեց. ՛՛Հույս չունենաք, որ դուք կմնաք այս պայքարի մեջ՝ նախկինների հետ կռվի մեջ, նախկինները գնացել են, դուք էլ եք գնալու, ու մենք ենք գալու,դուք ավելի քան նախկին եք, քան նախկինը, եղա՞վ, մնացած հարցերով խոնարհվում եմ բոլոր մարդկանց հոր, մոր, սրբությունների առաջ, որևէ մեկի հայր ու մայր զավակների արարքների մեջ մեղավոր չեն, քիչ խառնեք ձեր սրբություններին, ինքներդ մտեք կռվի մեջ, իմացա՞ք, առողջ եղեք, արխեին չընկնեք, մենք կանք, թույլ չենք տալու՝ ապականեք որևէ արժեք, որը կապված է մարդու իրավունքների, Հայաստանի, Արցախի ազգային իղձերի հետ՛՛:

  • Կիսվել: