հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունը ԱՄՆ դեսպանատանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիի հետ, տեղեկացնում են ՀՅԴ-ի Հանրային կապերի գրասենյակը։ 

ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունը գլխավորում էր Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ներկա վիճակի, զարգացման հնարավորությունների եւ հեռանկարների հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային եւ ներքաղաքական հարցերին։ Երկուստեք կարեւորվել է պարբերական շփումների անհրաժեշտությունը։

Հանդիպումը մաս է կազմում Երեւանում հավատարմագրված դեսպանների հետ ՀՅԴ Բյուրոյի հանդիպումներին։ Ցարդ, ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունները հանդիպել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանների հետ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: