Հուսով եմ՝ կաթողիկոսն ինքը կհեռանա և չի հեռացվի. Խաչատրյան
Հովհաննավանքում ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողներին խնդրեց չսադրել, երբ վերջիններս նրան հարցրեցին, թե ինչպես է մասնակցում կեղծ պատարագին:
«Պատարագի էս օրով, ժամով, կլինի՞ չսադրեք, դե դրա համար եք հավաքվել: Էսօր աշխատեք քիչ սադրել, մեր ժողովուրդը եկել է պատարագի, եթե դուք սկսեք սադրել, կարող ա՝ ստեղի ժողովուրդը ձեզ քաշքշի»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպես է վերաբերում Փաշինյանի հայտարարությանը, որ պետք է «ազատագրել» Մայր Աթոռը կաթողիկոսից, նա ասաց որ շատ դրական, շատ կարեւոր հարց է, որը պետք է լուծվի:
«Ամենակարեւոր խնդիրներից մեկն է, որը պետք է լուծվի: Հուսով եմ՝ կաթողիկոսը ինքը կհեռանա եւ չի հեռացվի, որովհետեւ ինքը կանոնադրության կարեւոր կետեր է խախտել եւ ի սկզբանե չէր կարող լինել կաթողիկոս»,-նշեց Խաչատրյանը:
Լրագրողի հակադարձմանը, թե իրենց իշխանությունն էլ Արցախ է կորցրել, նրա օրոք հազարավոր զոհեր են եղել, Խաչատրյանն ասաց, որ ցանկացած խախտման դեպքում իրենք նույնպես պատասխան են տալիս:


