Հուսով եմ՝ Հայաստանն այսուհետ ցորեն կներմուծի միայն երկաթուղային ճանապարհով. Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուսով է, որ Հայաստանն այսուհետ ցորեն կներմուծի միայն երկաթուղային ճանապարհով՝ թե՛ Ղազախստանից, թե՛ Ռուսաստանից: Այս մասին նա ասել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումներում՝ անդրադառնալով ղազախական ցորենի ներմուծման վերաբերյալ հարցին
Նախարարը, մասնավորապես, նշել է. «Այս առումով երկու կարևոր միջոցառում է տեղի ունենում: Ես հուսով եմ, որ Հայաստանն այսուհետ ցորեն կներմուծի միայն երկաթուղային ճանապարհով, որը տնտեսապես շատ նպատակահարմար է՝ ընդ որում և Ղազախստանից, և Ռուսաստանից: Եվ ղազախական ցորենի, և ռուսական ցորենի ինքնարժեքը երկաթուղային ճանապարհով Հայաստան գալու պարագայում էապես իջնում է»:
Պապոյանը նաև հայտնել է, որ առաջիկա օրերին լինեն համապատասխան հայտարարություններ ու միջոցառումներ:


