շաբաթ, նոյեմբեր 14
14 / 11 / 2026
Հունաստանում ՀՀ դեսպանը հերքել է Երևանի առնչությունը հույն քաղաքական գործչի նկատմամբ լրտեսությանը

Հունաստանում ՀՀ դեսպանը հերքել է Երևանի առնչությունը հույն քաղաքական գործչի նկատմամբ լրտեսությանը

Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը կտրականապես հերքում է Հունաստանի ընդդիմադիր «ՊԱՍՕԿ» կուսակցության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Նիկոս Անդրուլակիսի գաղտնալսման գործին Երևանի առնչությունը։ Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում։

«Սա անամոթ սուտ է, Հայաստանը երբեք որևէ կառավարության չի խնդրել որևէ մեկի հեռախոսը գաղտնալսել»,- politispress.gr լրատվական պորտալին ասել է ՀՀ դեսպան Մկրտչյանը։

Պորտալը նշում է, որ Հունաստանի կառավարության կողմից նույնիսկ Հայաստանին են փորձում գաղտնալսմամբ ներքաշել կեղտոտ խաղի մեջ՝ «արտահոսքեր» կազմակերպելով իշխանամետ պարբերականներում՝ իշխանությանն արդարացենելուհամար։

 

  • Կիսվել: