չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Էրդողանի հայտարարությունները

Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Էրդողանի հայտարարությունները

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները Տրանսանատոլիական (TANAP) գազատարի բացման արարողության ժամանակ` նրան անվանելով «տարածաշրջանում միջազգային իրավունքի հիմնական խախտող»: Այս մասին գրում է Gazeta.ru-ն։

Հունաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ նրանք դատապարտում են Թուրքիայի ղեկավարության այն հայտարարությունը, թե շարունակելու են հետախուզական և հորատման աշխատանքները Կիպրոսում։

Նշենք, որ արարողության ժամանակ Էրդողանը հայտարարել էր՝ Թուրքիան չի դադարեցնի ուսումնասիրությունն ու հորատման աշխատանքները Կիպրոսում: Նրա խոսքով՝ Անկարան «գործում է միջազգային իրավասությունների շրջանակներում, և այժմ ոչ մի գոռոց և ճիչ չի ստիպի» Թուրքիային հետ վերցնել այն նավերը, որոնք Միջերկրական ծովում զբաղվում են հետախուզությամբ:

Հունաստանը գտնում է, որ Անկարան խաթարում է տարածաշրջանում բոլոր ժողովուրդների շահերի կայունությունը, ինչպես նաև լիարժեք արհամահրանք է ցուցաբերում բարիդրացիության սկզբունքներին նկատմամբ։

Հունաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Թուրքիայի ղեկավարությունը կհասկանա՝ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքն իր պարտքն է:

Նշվում է, որ Հունաստանի պատվիրակությունն Էրդողանի հայտարարությունից հետո հեռացել է:

Հիշեցնենք, որ ՏTANAP-ը սկիզբ է առնում թուրք-վրացական սահմանից և թուրքական Էդիրնե նահանգի Իփսալ շրջանում, Հունաստանի սահմանի մոտ, միանում է Անդրադրիատիկ խողովակաշարին (TAP):

  • Կիսվել: