հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հրդեհ` Պուշկինի փողոցում

Հրդեհ` Պուշկինի փողոցում

Հուլիսի 24-ին, ժամը 11:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցում գտնվող բազմաբնակարան շենքի առաջին հարկի ռեստորանի ծխատարից կրակ է նկատվում։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։41-ին, մարվել՝ 11։56-ին։ Այրվել է ռեստորանի ծխատարի պատերին կուտակված յուղի շերտը։

  • Կիսվել: