«Հրաշք այգի» ռեստորանային համալիրը տուգանվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Հրաշք այգի» ՍՊԸ-ին պատկանող ռեստորանային համալիրում։
Տեսչական մարմնից հայտնում են, որ արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը գործունեությունն իրականացնում է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
Նշանակվել է 230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք՝ հայտնում է ԲԸՏՄ-ն։
Շրջակա միջավայրին հասցված վնասի վերականգնման չափը կազմել է 124.140 ՀՀ դրամ։ Տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական։
Կասեցվել է Ընկերության՝ առանց մթնոլորտային օդ արտանետման թույլտվության գործողությունը։