հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
 Արգիշտի Մեխակյանը Էջմիածնի մշակույթի տանը հանդիպման է կանչել համայնքում բնակվող արցախցիներին. «Հրապարակ»

Արգիշտի Մեխակյանը Էջմիածնի մշակույթի տանը հանդիպման է կանչել համայնքում բնակվող արցախցիներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու, համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը քաղաքացիների ընդունելության անվան տակ նախընտրական քարոզարշավ է իրականացնում։ Տևական ժամանակ է՝ նա հանդիպումներ է ունենում համայնքի բնակիչների տարբեր խմբերի հետ, երեկ ուշ երեկոյան էլ մշակույթի տանը հանդիպման է կանչել համայնքում բնակվող արցախցիներին։ Նրանց հօգուտ իշխանական թեկնածուի կոնսոլիդացնելու առաքելությունը, ասում են, ստանձնել է ակտիվիստ, Երևանում արցախցիների հարցերով ցույցերի նախաձեռնող խմբի մասնակից Լիանա Պետրոսյանը։

Չնայած նրա ակտիվ ջանքերին, մեր աղբյուրներն ասում են, որ Ջաբրայիլը՝ Մեխակավանն ազատագրած Մեխակ Մեխակյանի որդուն՝ Արգիշտի Մեխակյանին, համայնքում չեն հարգում, հատկապես՝ Արցախի հանձնումից հետո, քանի որ ակնկալում էին, որ նա կխզի կապն Արցախը հանձնածների հետ, բայց 20 թվից հետո շարունակեց ավելի թունդ ծառայել` դրժելով հոր պատգամը։

Էջմիածնի և դրա մաս կազմող համայնքների բնակիչները հիշում են, որ մի քանի տարի առաջ Խոյ համայնքի ղեկավարումը ստանձնելուց առաջ՝ առաջին աշխատանքային օրը Մեխակյանն այցելել էր պատերազմում զոհված տղաների և իր հոր գերեզմանին ու հրապարակավ ասել. «Իմ հոր պատգամը հետևյալն է եղել՝ որդիս թող զոհվի Վանում, թոռս` Մեծ Հայքի վերջին գավառում, և ես կարծում եմ՝ դա պատահական չէ, որովհետև յուրաքանչյուր հայ պետք է պատրաստ լինի իր կյանքի գնով պաշտպանել իր հայրենիքը»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: