հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՔԾ պետն ո՞վ է, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ. դատավոր Ալեքսանդր Ազարյան

ՀՔԾ պետն ո՞վ է, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ. դատավոր Ալեքսանդր Ազարյան

ՀՔԾ պետն ով է, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ։ Այս մասին այսօր ԲԴԽ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդում ընթանում է ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունը:

«Եթե վարույթ են հարուցել, ուրեմն ինչ-որ խնդիր գտել են: Մենք կփորձենք պաշտպանվել»,- նշել է դատավորը:

Հարցին՝ արդյո՞ք ՀՔԾ պետն իր նկատմամբ հատուկ վերաբերմունք ունի, Ազարյանն ասել է՝ իսկ ՀՔԾ պետն ո՞վ է, որ հատուկ վերաբերմունք ունենա իր հանդեպ, կամ ինքն ինչո՞ւ պետք է կաշկանդված լինի այդ հատուկ վերաբերմունքից:

Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա: Նիստի ընթացքում Ազզարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը կմիջնորդի ԲԴԽ-ին որպես վկա հրավիրել Սասուն Խաչատրյանին՝ մի շարք էական հանգամանքների շուրջ ցուցմունք տալու համար:

  • Կիսվել: