շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՔԱՎ-ը շարունակում է անվճար իրավական աջակցություն տրամադրել նաև ձմեռային զորակոչի ընթացքում

ՀՔԱՎ-ը շարունակում է անվճար իրավական աջակցություն տրամադրել նաև ձմեռային զորակոչի ընթացքում

2020 թ․ դեկտեմբերի 24-ին ՀՀ Կառավարությունը որոշում ընդունեց՝ 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի մարտի 31-ը շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչ հայտարարելու մասին։

ՀՔԱՎ-ը շարունակում է զորակոչիկներին եւ նրանց հարազատներին տրամադրել անվճար իրավական աջակցություն՝ իրավաբանական խորհրդատվություն, օրենսդրական դրույթների պարզաբանում, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, հարցումներ, դատական կարգով պիտանիության վերաբերյալ որոշման բողոքարկում եւ այլն:

Կազմակերպություն կարող են դիմել նաեւ այն բոլոր զորակոչիկները, ովքեր ունեն առողջական խնդիրներ եւ համաձայն չեն բժշկական հանձնաժողովների կողմից իրենց առողջական վիճակի վերաբերյալ կայացված որոշումներին: Անհամաձայնության դեպքում Կազմակերպությունը կապահովի  բժիշկ-փորձագետի  կողմից նրանց առողջական վիճակի բժշկական հետազոտության արդյունքների մասին տվյալների ուսումնասիրությունը եւ համապատասխան եզրակացության տրամադրումը, որի հիման վրա զորակոչիկները կարող են ՀՔԱՎ-ի աջակցությամբ վիճարկել զինծառայությանը իրենց պիտանի ճանաչելու օրինականության հարցը:

Անվճար իրավական աջակցություն ստանալու համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանին․

 093339441 (նաև viber)

 [email protected]

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետությունում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների և զինծառայողների իրավունքների և պարտականությունների մասին տեղեկատվական գրքույկի թարմացված տարբերակը: Գրքույկը անընդհատ թարմացվում է՝ իրավական ակտերի փոփոխություններով և բովանդակային որոշ լրացումներով պայմանավորված:

ՀՔԱՎ-ը ներկայացնում է նաև ուղեցույցների շարք՝ զինվորական հաշվառման, զորակոչի, բժշկական զննության, զինծառայությունից ազատման, տարկետման հիմքերի, պահեստազորի սպայական կազմի, զինծառայության վայրերի վիճակահանության կարգի, ռազմաուսումնակակն հաստատություններ ընդունվելու կարգի վերաբերյալ։

  • Կիսվել: