Հովհաննավանքում պատարագն ավարտվեց. Փաշինյանն արագ հեռացավ եկեղեցուց
Հովհաննավանքում կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանի կողմից մատուցված «պատարագն» ավարտվեց: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենան անվտանգության աշխատակիցները մոտեցրել են եկեղեցու դռան մոտ, ոտեղից հեռացրեցին լրագրողներին եւ քաղաքացիներին: Նիկոլ Փաշինյանի դուրս գալու ժամանակ հավաքվածները ծափահարեցին եւ վանկարկեցին «Նիկո՛լ, Նիկո՛լ»:
Նշենք, որ այսօր Հովհաննավանք էին եկել ՔՊ-ական պաշտոնյաներ, մարզպետեր եւ համայնքապետեր, ինչպես նաեւ ՔՊ-ի բազմաթիվ աաջակիցները: Ամբողջ ընթացքում եկեղեցու տարածքում հսկում էին մեծ թվով ոստիկաններ եւ անվտանգության աշխատակիցներ:
Վարչապետն առանց լրագրողների հարցերին պատասխամնելու արագ հեռացավ եկեղեցուց:



