Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին ՀՀ ԱԳՆ-ում դիմավորել է Արարատ Միրզոյանը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ժամանել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Նրան դիմավորել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Այնուհետև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի արտգործնախարարների առանձնազրույցը։




