Հնդկաստանը չի կարող Հայաստանին զենքի վաճառքը դիտարկել միայն որպես առևտրային հարց. Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է Հնդկաստանի կողմից Հայաստանին զենք վաճառելու հարցը:
՛՛Մենք տեղյակ ենք Հնդկաստանից Հայաստան զենքի մատակարարման մասին պայմանագրերից: Հնդկաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ իրենք երբեք Հայաստանին զենք մատակարարելը չեն կապում այն բանի հետ, որ Ադրբեջանը բարեկամ է Թուրքիային ու Պակիստանին:
Նրանք հայտարարում են, որ դրան նայում են որպես կոմերցիայի, այլ ոչ թե որպես վնաս Ադրբեջանին։ Սա է նրանց պաշտոնական դիրքորոշումը՛՛,-ասել է Բայրամովը ճեպազրույցի ժամանակ:
Նա նշել է, որ Ադրբեջանը չի կարող դրան նայել որպես մաքուր կոմերցիայի, քանի որ ՛՛իր հողերը 30 տարի օկուպացիայի տակ են եղել՛՛:
՛՛Իսկ մենք գիտենք, որ ՛՛ռևանշիստական տրամադրությունները Հայաստանում դեռևս ուժեղ են՛՛, և զենքի՝ նման մատակարարումները դրանք է՛լ ավելի են ուժեղացնում՛՛՛,-ասել է Բայրամովը: