հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հնարավոր է՝ այս տարի ՀՀ-ն և Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեն․ Փաշինյան

Հնարավոր է՝ այս տարի ՀՀ-ն և Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեն․ Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ժամանակ պատասխանեց հարցին, թե  արդյոք հնարավո՞ր է այս տարի դիվանագիտական հարաբերությունների հաստատում Թուրքիայի հետ:

Պատասխանելելով այդ հարցին և անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ թուրք գործընկերոջ հետ ունեցած հանդիպմանը՝ Փաշինյանն ասաց. ՛՛Առաջին ռաունդն այսպես ասած՝ բացման փուլ է, որտեղ ընդամենը ծանոթություն է տեղի ունենում, քննարկում է տեղի ունենում տեխնիկական հարցերի շուրջ եւ իհարկե մթնոլորտ է ձեւավորվում։ Այն, որ կողմերը համաձայնվել են առանց նախապայմանների քննարկման, դա արդեն շատ էականորեն լիցքաթափում է գործընթացի շուրջ լարվածությունը եւ նեգատիվ մթնոլորտը՛՛։

Վարչապետը հավելեց, որ չի կարող կանխատեսել՝ այս տարի դիվանագիտական հարաբերությունների հաստատում տեղի կունենա, թե՝ ոչ. ՛՛Տրամաբանական կլինի, եթե օրինակ՝ մենք հասնենք այդպիսի արդյունքի, մասնավորապես, դիվանագիտական հարաբարերությունների հաստատման եւ սահմանների բացման։

Պրոցեսը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է, ես տեսնում եմ, որ այդ միջազգային վերլուծություններում կարմիր գծի նման անցնում է՝ եթե այս պրոցեսը առանց կոնկրետ արդյունքի շատ երկար ձգվի, ինքն ուղղակի կդառնա սովորական մի բան, որի նկատմամբ եւ՛ կողմերը հետաքրքրությունը կկորցնեն, եւ՛ միջազգային հանրությունը։ Հիմնական խնդիրը հետեւյալն է, արդյոք եւ՛ Հայաստանը, եւ՛ Թուրքիան անկեղծորեն շահագրգռված են առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորել։

Ես մեր կողմից կարող եմ ասել՝ միանշանակ այո։ Ես հույս ունեմ, որ այդպիսի հնարավորություն կա, եւ եթե դա կա, կօգտագործվի։ Կարծում եմ, որ մեր կառավարությունն այդ հարցում ամենեւին էլ օրիգինալ չի, որովհետեւ ՀՀ-ի նախորդ բոլոր իշխանություններն այս դիրքորոշումն են ունեցել՛՛։

Խոսելով այն մասին, որ  2009 թվականին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին կյանքի չկոչվեցին Թուրքիայի կողմից հետագա առաջ քաշված նախապայմանների պատճառով, ուստի որքա՞ն է հնարավորությունը, որ այս անգամ Թուրքիան չի վարվի նման կերպ եւ բանակցությունների՝ թափ առնելուն պես նոր նախապայմաններ չի առաջադրի Հայաստանին, Փաշինյանն ասաց. ՛՛2009 թվականի արձանագրություններում, որոնք ստորագրվեցին, այնտեղ էլ նախապայման չկար, բայց հետագայում այլ կոնտեքստներով այո, նախապայմաններ ի հայտ եկան։ Մենք չենք կարող երաշխիքներ տալ, որ այդպիսի բան տեղի չի ունենա։ Ըստ էության, քաղաքական բանակցությունների հենց մեկնարկային կետից պրոցեսը թափանցիկ է, նախկինում երբեք չի եղել՛՛։

 

 
 

  • Կիսվել: