երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հնարավոր է` ականատեսը լինենք հայկական կողմի դեմ ուղղված ադրբեջանական նոր քարոզչական սադրանքների և գործողությունների. իրանագետ

Հնարավոր է` ականատեսը լինենք հայկական կողմի դեմ ուղղված ադրբեջանական նոր քարոզչական սադրանքների և գործողությունների. իրանագետ

Բաքվի բռնապետը, պատկերավոր ասած, պայքար է սկսել Իրանում մեր նկատմամբ գերակայության հասնելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Ակնհայտ է, որ Հայաստանի հարավում՝ ի դեմս Իրանի, բարեկամ և եղբայրական ժողովրդի ու պետության գոյությունը, ըստ էության, ի չիք է դարձնում Հայաստանի լիակատար շրջափակմանը միտված Բաքվի բռնապետի թշնամական ռազմավարության մի խոշոր հատված, ուստի Իրանում ադրբեջանական քաղաքական, տնտեսական և տեղեկատվական-քարոզչական ներկայության աճին հենց հակահայկական նկատառումներով Բաքվում տրվում է զգալի կարևորություն։

 

Այս համատեքստում, ոչ միայն չի բացառվում, այլ նաև կանխատեսելի է, որ մենք, հնարավոր է` ականատեսը լինենք հայկական կողմի դեմ ուղղված ադրբեջանական նոր քարոզչական սադրանքների և գործողությունների։

Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները ոչ միայն հակազդելու այս ռազմավարությանը, այլ նաև Իրանի ներսում անհամեմատ ամրապնդելու իր դիրքերը՝ հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ առավելություններ և իրողություններ, որոնք չկան Ադրբեջանի պարագայում, և մենք հասնելու ենք ղրան՝ ի հեճուկս նաև այն շրջանակների, որոնք գիտակցաբար, թե կարճամտությամբ փաստացիորեն ջուր են լցնում թշնամական քարոզչության ջրաղացին»,- գրել  է նա։

Բաքվի բռնապետը, պատկերավոր ասած, պայքար է սկսել Իրանում մեր նկատմամբ գերակայության հասնելու համար։ Ակնհայտ է, որ...

Posted by Vardan Voskanyan on Sunday, January 5, 2020
  • Կիսվել: