Հիշե՛ք, դուք պետությունը չեք. «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը իշխանություններին կոչ է անում չնույնացնել իշխանությունը (կառավարությունը) պետության հետ։
«Արդեն որերորդ անգամ իմ գործընկերների կողմից լսում եմ արտահայտություն, որի հիմնական միտքն է՝ եթե քննադատում ես իշխանություններին, համաձայն չես վարվող քաղաքականության, վարչապետի հետ, ապա դու գործում ես ընդդեմ պետության։
Հարգելի՛ իշխանության ներկայացուցիչներ, մի նույնականացրեք իշխանությունը (կառավարությունը) պետության հետ։
Հասարակության քաղաքական համակարգ հավասարման մեջ պետությունը հաստատուն մեծություն է, իսկ իշխանությունը՝ փոփոխական։
Հիշե՛ք, դուք պետությունը չեք...»,- գրել է պատգամավորը։


