կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ Զինված ուժերը ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով համալրելու գործընթացը եղել և կլինի մեր առաջնահերթություններից մեկը․ Փաշինյանը՝ Ria.ru-ին

ՀՀ Զինված ուժերը ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով համալրելու գործընթացը եղել և կլինի մեր առաջնահերթություններից մեկը․ Փաշինյանը՝ Ria.ru-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարելիք այցի նախաշեմին, որը տեղի կունենա ապրիլի 7-ին, Ria.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ առաջնային է համարում ՀՀ զինված ուժերի համալրումը ժամանակակից զենքով:

"Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով համալրելու գործընթացը եղել և լինելու է մեր առաջնահերթություններից մեկը, և այդ հարցը մշտապես լինելու է ուշադրության կենտրոնում", - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Նրա խոսքով՝ այժմ Հայաստանի Զինված ուժերում արդեն մեկնարկել են լայնածավալ բարեփոխումները, "որոնք նույնպես իրականացվում են ռուս գործընկերների հետ սերտ համագործակցությամբ":

"Համոզված ենք, որ այդ համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի, ինչում շատ շահագրգռված է Հայաստանի կառավարությունը", - նշել է վարչապետը:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապրիլի 7-ին կայանալիք հանդիպմանը, Փաշինյանը նշել է, որ քննարկվելու են հայ ռուսական ռազմավարական հարաբերությունների բոլոր ոլոտներին վերաբերող հարցերը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: