ՀՀ զինված ուժերը մոտ 110 կմ-ի չափով տեղակայված են Ադրբեջանի տարածքում. Ալեն Սիմոնյան
ՀՀ զինված ուժերը մոտ 110 կմ-ի չափով տեղակայված են Ադրբեջանի տարածքում: Այս մասին «Լուրջ քասթ»-ի շրջանակում Սերգեյ Սարգսյանի և Նարեկ Մարգարյանի հետ հարցազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ալեն Սիմոնյանը:
«Իսկ հայկական զորք չկա՞ Ադրբեջանի տարածքում։ Էն տարածքներում, որտեղ դեռ դելիմիտացված չէ։ Շատ տեղերում իրենք են առաջ, շատ տեղերում մենք ենք առաջ։ Իրենք, ենթադրենք, 210 քառակուսի կմ, մենք, ենթադրենք, 110 քառակուսի կմ. օրինակ՝ Տավուշում:
Ես ասում եմ՝ 110 կմ-ի չափով մենք ենք իրենց տարածքում, մոտավորապես, ոչ ոք չի կարող միլիմետրով ասել։ Ես պաշտոնապես ասում եմ, որ դեռ 90-ականներից սկսած մենք առաջ ենք։
Հիմա մենք դա ենք էս կողմ-էն կողմ տանում։ Եվ մոտավորապես 200 քառակուսի կիլոմետրի չափով էլ իրենք են մեր տարածքում»,-նշել է նա:
Տեսանյութը՝ այստեղ:


