երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը վերադարձել է Երևան

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը վերադարձել է Երևան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որն ավելի վաղ Մոսկվա էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Երևան, ՛՛ՌԻԱ Նովոստի՛՛-ին հայտնել Է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

Երևանում Ռուսաստանի դեսպանին Մոսկվա խորհրդակցությունների կանչելու մասին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր մայիսի վերջին:

՛՛Սերգեյ Պավլովիչը եղել է խորհրդակցությունների, եւ, որքան ես գիտեմ, նա արդեն Երեւանում է՛՛,- ասել է Միխայիլ Գալուզինը գործակալությանը Միութենական պետության նախարարների խորհրդի բարձր մակարդակի խմբի նիստի շրջանակներում:

Նա ընդգծել է, որ ՛՛խորհրդակցությունների համար դեսպանին կանչելը միանգամայն ստանդարտ ընթացակարգ է, որը բավական հաճախ է կիրառվում՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: