չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
ՀՀ-ում ՌԴ դեսպանը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել

ՀՀ-ում ՌԴ դեսպանը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝  պատասխանելով հարցին, թե արդյոք միջազգային գործընկերներն իրեն դիմել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի դեմ ընթացող գործընթացների առնչությամբ:

Նրա խոսքով՝ ինքը հանդիսանում են Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական և բարեկամական խմբի ղեկավարը, երեկ զրուցել է ՌԴ ժողովի փոխնախագահի հետ, որևէ նման հարց չեն քննարկել:

«Ինձ հետ հանդիպելու ցանկություն է հայտնել Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը, հանդիպումը դեռ չի կայացել: Որևէ արձագանք այս պահի դրությամբ ես չունեմ մյուս մեր գործընկերներից»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

Նա այն կարծիքին չէ, թե Հայաստանի միջազգային լուրջ գործընկերները քրեական գործի առնչությամբ հախուռն և շտապողական հայտարարություններ կանեն:

 

  • Կիսվել: