չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
ՀՀ-ում ներքին խաղաղության և համերաշխության հաստատման միակ ճանապարհը Փաշինյանի հեռացումը և ժողովրդի կամքն արտահայտող նոր իշխանությունների ձևավորումն է․ «Հայրենիք»

ՀՀ-ում ներքին խաղաղության և համերաշխության հաստատման միակ ճանապարհը Փաշինյանի հեռացումը և ժողովրդի կամքն արտահայտող նոր իշխանությունների ձևավորումն է․ «Հայրենիք»

«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից առանց օրինական հիմքերի բիրտ ուժի և հատուկ միջոցների կիրառումը։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության տարածած հաղորդգրությունից:

«Վնասվածքներ և վիրավորումներ ստացած մեր քաղաքացիների նկատմամբ կատարվածի միակ մեղավորը և պատասխանատուն Հայաստանում լեգիտիմություն չունեցող և սեփական իշխանության պահպանման համար ոչինչ չխնայող Նիկոլ Փաշինյանն է։

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Հայաստանում ներքին խաղաղության և համերաշխության հաստատման միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հեռացումը և ժողովրդի կամքն արտահայտող նոր իշխանությունների ձևավորումն է։

Մեր աջակցությունն ենք հայտնում Սրբազան շարժմանն ու՝ Հայաստանի շահերը ոտնակոխ անող իշխանությունների դեմ պայքարի դուրս եկած մեր բոլոր քաղաքացիներին», ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: