երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանն անհրաժեշտություն է համարում Իրանի և Հայաստանի միջև Արաքսի վրայով երկրորդ կամրջի կառուցումը

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանն անհրաժեշտություն է համարում Իրանի և Հայաստանի միջև Արաքսի վրայով երկրորդ կամրջի կառուցումը

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին կարծում է, որ Իրանի և Հայաստանի միջև Արաքսի վրայով երկրորդ կամրջի կառուցումն անհրաժեշտություն է: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Դեսպանի խոսքով՝ և՛ Իրանը, և՛ Հայաստանը կողմ են այս նախագծի իրականացմանը, և արդեն նախագծային աշխատանքներ են իրականացվել: Նա հույս հայտնեց, որ շինարարությունը նույնպես կսկսվի։

Ըստ Սոբհանիի՝ 2024 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում երկրների միջև կատարվել է ավելի քան կես միլիոն սահմանային ուղևորություն։

«Սահմանները հատել է 126 հազար բեռնատար՝ չհաշված ավտոբուսներն ու մեքենաները։ Անցյալ տարի ապրանքաշրջանառությունն աճել է մինչև 755 մլն դոլար, և մենք ցանկանում ենք այդ ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի, իսկ հետո՝ 3 մլրդ դոլարի։ Ագրակ-Քաջարան ճանապարհի կառուցման գործում առաջընթաց է գրանցվել, իսկ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքները վերջնական փուլում են»,-մանրամասնել է դեսպանը:

  • Կիսվել: