ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խնդրանքով Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խնդրանքով Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 27-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ:

Դեսպանի խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը, անդրադարձել վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

  • Կիսվել: