ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՀՀ-Թուրքիա  սահմանն այս փուլում բացվում է երրորդ երկրների  քաղաքացիների  և դիվանագիտական անձագիր կրողների համար․ Փաշինյան

ՀՀ-Թուրքիա  սահմանն այս փուլում բացվում է երրորդ երկրների  քաղաքացիների և դիվանագիտական անձագիր կրողների համար․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի հետ սահմանի բացման շուրջ պայմանավորվածությունների իրականացման հույս ունի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ` անդրադառնալով Հայաստան–Թուրքիա հարաբերություններին։
 

«Ուզում եմ հույս հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կիրագործվեն հատուկ ներկայացուցիչների քննարկումների, բանակցությունների արդյունքում։ Դա վերաբերում է հետևյալին` Հայաստան–Թուրքիա սահմանն այս փուլում բացվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողներին»,– ասաց նա։

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: