ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ սուվերեն տարածքը կարմիր գիծ է մեզ համար՝ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ սեռից և տարիքից, եթե անհրաժեշտություն լինի պետք է պաշտպանի ամեն քառակուսի միլիմետրը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ սուվերեն տարածքը կարմիր գիծ է մեզ համար՝ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ սեռից և տարիքից, եթե անհրաժեշտություն լինի պետք է պաշտպանի ամեն քառակուսի միլիմետրը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ սուվերեն տարածքը կարմիր գիծ է մեզ համար։ Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք քննարկում ենք մեր տարածքային ամբողջականության հարցը։ Եվ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ սեռից և տարիքից, եթե անհրաժեշտություն լինի, զենքը ձեռքին՝ պետք է պաշտպանի հայրենիքի ամեն քառակուսի միլիմետրը։ ՀՀ տարածքները անսահմանափական չեն, ՀՀ-ն ունի սուվերեն տարածք․ այն Խորհրդային Հայաստանի տարածքն է»,- նշեց վարչապետը։

  • Կիսվել: