երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
ՀՀ քաղաքական դաշտում դեմ է խոսում ՀՀ–Ադրբեջան կարգավորմանը, կամ օտարերկրյա գործակալ է, կամ ապաքաղաքական ապուշ. Քոչինյան

ՀՀ քաղաքական դաշտում դեմ է խոսում ՀՀ–Ադրբեջան կարգավորմանը, կամ օտարերկրյա գործակալ է, կամ ապաքաղաքական ապուշ. Քոչինյան

Թե Հայաստանում, թե որոշ չափով նաև Ադրբեջանում, դա բարկություն, չվստահություն, նեղսրտվածություն. Ինչը բավականին բնական է 35 տարվա նման մակարդակի, նման խորության թշնամանքից, ատելությունից, դեհումանիզացիայից հետո, հայ-ադրբեջանական կոնֆլիկտը միակ կոնֆլիկտը չէ, որտեղ այս ֆենոմենները տեղի են ունեցել, բայց ինքը իր ատելության մակարդակով և թշնամանքի գեներացման մակարդակով ինչ-որ չափով նաև, այո, ունիկալ կոնֆլիկտ է, և մեզ շատ մեծ աշխատանք է սպասում այդ այդ հարցերը լուծելու և այդ զգացողությունները հաղթահարելու ուղղությամբ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Բաքվից վերադարձած հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչ Արեգ Քոչինյանը։

«Երբ որ ադրբեջանցի փորձագետներն ու քաղհասարակության ներկայացուցիչներն էին Հայաստանում, մենք տեսանք, որ իրենց նախկին հայտարարությունները, իրենց նախկին ելույթներն էին վերհանում, և ասում՝ էս մարդի՞կ են խաղաղության կառուցողը։ Ես ձեզ ուզում եմ ասել, որ նույն բանը եղավ նաև մեր հանդեպ Ադրբեջանում։ Այսինքն երբ որ մեր նախկին հայտարարությունները, պատերազմի օրերին արած հայտարարությունները, գործողություններն էին տարբեր ադրբեջանական լրատվականներով շրջանառում, ասում՝ էս մարդի՞կ են եկել մեր հետ խաղաղություն կառուցելու։

Մենք հիմա ունենք հնարավորություն, դա կարմիր գիծ քաշելն է և այդ կարմիր գծից այն կողմ աշխատելն է։ Այսինքն, եթե մենք հիմա հավերժ գնանք հետ, գնանք անցյալ, ով երբ ինչ է ասել, ինչ է արել, ով երբ ոնց է վարվել, դա մեր գնահատմամբ ուղղակի ճանապարհ է դեպի ոչ մի տեղ։ Այս առումով ես պետք է արձանագրեմ, որ նաև կա որոշակի փոխըմբռնում մեր ադրբեջանցի գործընկերների հետ այս թեմայի վերաբերյալ»

Այն բարկացվածությունը, նեղսրտվածությունը, անվստահությունը, ինչ-որ չափով վախը, քաղաքական դաշտում տարբեր գործիչներ փորձում են ամեն կերպ կապիտալիզացնել, ամեն կերպ օգտագործել իրենց քաղաքական նպատակների իրականացման գործում, ինչը իմ կարծիքով բավականին զազրելի երևույթ է։ Իմ կարծիքով Հայաստանի քաղաքական դաշտում այս պահի դրությամբ, ով որ դեմ է խոսում հայ-ադրբեջանական կարգավորմանը և հայ-թուրքական կարգավորմանը, կամ ուղղակի օտարերկրյա գործակալ է, սրիկա է, կամ ուրեմն ապաքաղաքական ապուշ է, որը որ չի հասկանում, թե ինքը ինչ է խոսում»,–սաց Քոչինյանը։

  • Կիսվել: