երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՀՀ քաղաքացիները պետական սահմանը հատելու օրվանից Ղազախստանում կարող են գտնվել մինչև 90 օր

ՀՀ քաղաքացիները պետական սահմանը հատելու օրվանից Ղազախստանում կարող են գտնվել մինչև 90 օր

Կառավարության այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Համաձայնագրի համաձայն՝ մի Կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող՝ մյուս Կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտավորությունից։ Նրանք ազատվում են նաև միգրացիոն քարտ ներկայացնելու պահանջից: Ըստ համաձայնագրի՝ 30 օրից ավելի գտնվելու դեպքում պարտավոր են հաշվառման կանգնել իրավասու մարմիններում:

Քաղաքացիներն, անկախ բնակության վայրից, իրավունք կունենան մուտք գործել, դուրս գալ, տարանցմամբ անցնել, տեղաշարժվել և մյուս կողմի պետության տարածքում գտնվել մինչև 90 օր՝ մուտքի պետության պետական սահմանը հատելու օրվանից։

 

  • Կիսվել: