երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՀ փոխվարչապետը Նավրոզի կապակցությամբ քրդերեն գրառումով շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին

ՀՀ փոխվարչապետը Նավրոզի կապակցությամբ քրդերեն գրառումով շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը քրդերեն գրառմամբ շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի կապակցությամբ:

«Հայաստանի քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ և մաղթում, որ համազգային այս տոնը խաղաղություն, երջանկություն ու բարօրություն բերի բոլորիդ ընտանիքներին։ Կիսելով քուրդ եղբայրների ու քույրերի՝ բնության վերածնունդը խորհրդանշող այս տոնի ուրախությունը՝ բոլորին ցանկանում եմ դրական ու հաջողությամբ լի տարի։ Շնորհավո՛ր»,- ասված է փոխվարչապետի ուղերձում։

  • Կիսվել: