չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
ՀՀ նախագահը Ադամ-Ալեքսան Կաբլանյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

ՀՀ նախագահը Ադամ-Ալեքսան Կաբլանյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է «Սյունիք» ներդրումային ֆոնդի կառավարիչ Ադամ-Ալեքսան Կաբլանյանին։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման գործում ներդրած ավանդի և բարեգործական անխոնջ գործունեության համար նախագահ Վահագն Խաչատուրյանը Ադամ-Ալեքսան Ալեքսանի Կաբլանյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով։

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել գործարարի տարիների վաստակը և Հայաստանում իրականացրած բազմաթիվ նախաձեռնությունները, որոնք կարևոր ներդրում են երկրի զարգացման և հզորացման գործում։ Հանրապետության նախագահը մաղթել է Ադամ-Ալեքսան Կաբլանյանին քաջառողջություն և նոր հաջողություններ հայրենանվեր գործունեության մեջ։ 

  • Կիսվել: