հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ

ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին և պատվիրակության անձնակազմին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և ամենայն բարիք։

Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին այցելության և շնորհավորանքի համար։

Առանձնազրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանն ու դեսպան Մարագոսը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերի, ինչպես նաև ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ։

  • Կիսվել: