շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ-ն վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, սակայն կազմակերպությունից դուրս գալու մասին ծանուցումներ չի ուղարկել. Թասմագամբետով

ՀՀ-ն վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, սակայն կազմակերպությունից դուրս գալու մասին ծանուցումներ չի ուղարկել. Թասմագամբետով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը հայտնել է, որ Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությունից դուրս գալու մասին ծանուցումներ չի ուղարկել: Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ կազմակերպության մեջ կարող են մտնել նոր երկրներ, գրում է kommersant.ru-ն:

՛՛Երևանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց հիշյալ հայտարարությունների վերաբերյալ նշեմ, որ Երևանից քարտուղարություն որևէ պաշտոնական դիմում չի ստացվել ՀԱՊԿ անդամակցությունը դադարեցնելու մասին՛՛,-հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղարը ՛՛Ազգային պաշտպանություն՛՛ ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյին տված հարցազրույցում: Նա նաև տեղեկացրել է, որ ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունը հաստիքով տեղեկացնում է Երևանում գործող համապատասխան կառույցներին:

՛՛Իհարկե, նման հնարավորությունը սկզբունքորեն չի բացառվում... Չի բացառվում, որ կազմակերպության ընդլայնման կամ ՀԱՊԿ-ի հիման վրա համագործակցության նոր ձեւաչափերի ի հայտ գալու յուրօրինակ դրայվեր դառնա մեր խաղաղապահ գործունեությունը, որի անհրաժեշտությունը տեսանելի հեռանկարում, ցավոք, միայն կմեծանա՛՛,-պատասխանել է գլխավոր քարտուղարը ՀԱՊԿ-ի հնարավոր ընդլայնման մասին հարցին: Պարոն Թասմագամբետովի խոսքով՝ ՀԱՊԿ-ն առաջարկում է մասնակցության շատ շահավետ պայմաններ, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների կարգավորման քաղաքական-դիվանագիտական մեթոդների գերակայություն:

Այժմ ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

Փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցման մասին: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: