ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ-ն պետք է շարժվի այն ուղղությանբ, որտեղ իրավական առումով իր դիրքերն ուժեղ են․ Գևորգ Պապոյանը՝ Նախիջևանի հարցը որպես իրավական գործիք օգտագործելու մասին

ՀՀ-ն պետք է շարժվի այն ուղղությանբ, որտեղ իրավական առումով իր դիրքերն ուժեղ են․ Գևորգ Պապոյանը՝ Նախիջևանի հարցը որպես իրավական գործիք օգտագործելու մասին

«Այս պահին ՀՀ-ի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ։ Այս պահի կարևորագույն խնդիրներն են ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնումը, ԼՂ մեր ժողովրդի իրավունքների իրացումը և անվտանգությունը։ Բոլորս գիտենք, որ ունենք նաև մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգության խնդիր, մեզ համար թիվ մեկ խնդիրը սա է և մենք շարժվում ենք մենք օրակարգով։ Այս պահին արտաքին դիվանագիտության բլոկը շարժվում է ՀՀ և ԼՂ պետական շահերը սպասարկելու օրակարգով, Ձեր նշած խնդիրն այս կոնտեքստում չի քննարկվում»,- ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նման դիտարկում արեց լրագրողի հարցի վերաբերյալ, թե ինչու ՀՀ-ն չի օգտագործում Նախիջևանի հարցը՝ որպես միջազգային ատյաններում Ադրբեջանին զսպող իրավական գործիք։

«ՀՀ-ն պետք է շարժվի այն ուղղությանբ, որտեղ իրավական առումով իր դիրքերն ուժեղ են, իսկ մեդիա միջոցներում շրջանառվում են բազմաթիվ փաստեր, որոնք իրականության հետ չեն համընկնում, նաև իրավական առումով իրենք խնդրահարույց են, եթե լինեն փաստաթղթներ, որոնք նշվածը  կապացուցեն, բնականաբար դրանք կարող են քննարկման առարկա դառնալ, բայց ուղղակի մեդիա միջոցների մեջ  նետված գաղափար, որ չունի փաստաթղթավորված  ուժ։ Դրա մասին խոսելը, կարծում եմ, պարզապես ժողովրդի հույզերի հետ խաղալու  նման մի բան է», -հավելեց ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը։

  • Կիսվել: