չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ՀՀ-ն պատերազմի օրակարգ չունի, ունի խաղաղության օրակարգ․ Արթուր Հովհաննիսյան

ՀՀ-ն պատերազմի օրակարգ չունի, ունի խաղաղության օրակարգ․ Արթուր Հովհաննիսյան

Հայաստանի ներկա իշխանությունների օրակարգը խաղաղության օրակարգ է, եւ նրանք կշարունակեն դրա իրականացման աշխատանքը։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հունվարի 18-ին ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Սակայն, նրա խոստովանմամբ, այդ ճանապարհը հեշտ չէ։ «Մենք ամենասկզբից էլ ասում էինք, որ դա հեշտ ճանապարհ չէ։ Մենք հիմա էլ բախվում ենք խոչընդոտների։ Հատկապես ագրեսիվ հռետորաբանության առումով։ Բայց մենք կիսում ենք վարչապետի այն հույսը, որ սա խաղաղության ծրագիրը փակուղի մտցնելու փորձ չէ»,- ասել է Հովհաննիսյանը։

Այնուամենայնիվ, ինչպես նշել է խորհրդարանականը, անգամ եթե դա գործընթացը փակուղի մտցնելու փորձ է, իշխանությունները ոչ մի դեպքում չեն հրաժարվի իրենց քաղաքական օրակարգից։ «Հայաստանի Հանրապետությունը պատերազմի օրակարգ չունի։ Նա ունի միայն խաղաղության օրակարգ, եւ մենք գնում ենք այդ ճանապարհով»,- ընդգծել է պատգամավորը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: