շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ-ն պարտավոր է օգտագործել բոլոր լծակները, որ միջազգային հանրությունն ականջալուր լինի Եզդիների ցեղասպանության հետևանքների վերացմանը. պատգամավոր

ՀՀ-ն պարտավոր է օգտագործել բոլոր լծակները, որ միջազգային հանրությունն ականջալուր լինի Եզդիների ցեղասպանության հետևանքների վերացմանը. պատգամավոր

ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սինջարի ցեղասպանության տարելիցին:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛2014 թ օգոստոսի 3-ին եզդի ժողովուրդը վերապրեց քսանմեկերորդ դարի ամենադաժան ցեղասպանությունը ։Այդ օրը "Իսլամական պետության" գրոհայինները Իրաքի հյուսիսում գտնվող Շանղալ (Սինժար) քաղաքում դաժանաբար սպանեցին հազարավոր եզդի կանանց,տարեցների,երեխաների ,տասնայկ հազարավոր կանանց և երեխաների ստրկացրեցին, տղամարդկանց անխտիր ոչնչացնում էին։

Մինչև ասյօր սպանված եզդիների հստակ թիվ գոյություն չունի,սակայն նույնիսկ ամենանվազագույն հաշվարկներով այդ օրերին սպանվել են 10000-ից ոչ պակաս եզդիներ։ Սա ահավոր և սարսափելի հանցագործություն է մեր եղբայրական եզդի ժողովրդի հանդեպ, և ես համոզված եմ,որ Հայաստանի Հանրապետությունն ուղղակի պարտավոր է օգտագործել բոլոր դիվանագիտական և քաղաքական լծակները ,որ միջազգայրն հանրությունն ականջալուր լինի Եզդիների Ցեղասպանության հետևանքների վերացմանը և, ի վերջո, մենք հայերս պետք է ամեն մեկս մեր մասով մասնակից լինենք Եզդիների ցեղասպանության մասին իրազեկմանն ամբողջ աշխարհում։

Աստված լուսավորի անմեղ զոհ դարձած մեր եզդի եղբայրների և քույրերի հոգիները։ Մենք եղել ենք ,կանք և մնալու ենք միշտ միասին՛՛։

  • Կիսվել: