ՀՀ-ն կարող է ԵՄ-ի ենթակառուցվածքների օրակարգի մասնակից դառնալ. հետաքրքրված ենք ներդրումներ անել՝ 3 մլրդ եվրո մինչև 2027-ի ավարտը. Մարթա Կոս
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Factor TV-ին և հայաստանյան ևս 4 լրատվամիջոցի տված հարցազրույցում խոսել է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի սկսած պրոցեսի, անդամակցելու ճանապարհին Հայաստանի կողմից անհրաժեշտ ձեռնարկելիք գործողությունների, ՀՀ-ի դեմ ՌԴ-ի պատժամիջոցների դեպքում ԵՄ-ի հնարավոր արձագանքի, Հայաստանի դիմակայունության բարձրացման ուղղությամբ իրագործվող ծրագրերի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման, ռեգիոնալ կոմունիկացիոն նախագծերում ԵՄ-ի և ՀՀ-ի հնարավոր գործակցության, Հայաստանին տրվող ֆինանսական օժանդակության և նպատակների, միության ընդլայնման հարցով ԵՄ երկրների քաղաքականության, Լեռնային Ղարաբաղ իր այցի և հարակից այլ թեմաների մասին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում,


