ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ-ն հրադադարի վերահսկողության մեխանիզմի քննարկման համար մասնագետներ ուղարկել է Մոսկվա․ Ադրբեջանը՝ հրաժարվել է

ՀՀ-ն հրադադարի վերահսկողության մեխանիզմի քննարկման համար մասնագետներ ուղարկել է Մոսկվա․ Ադրբեջանը՝ հրաժարվել է

Հայաստանը Ռուսաստանի նախաձեռնությամբ իր զինվորականներին Մոսկվա է ուղարկել՝ հանդիպելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմի քննարկման նպատակով, սակայն Բաքուն հրաժարվել է նման քայլից։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։

"Երևանը դրական է արձագանքել նախաձեռնությանը և Մոսկվա է ուղարկել Պն ներկայացուցիչներ՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպման համար, որպեսզի համաձայնեցվեն հրադադարի մեխանիզներ ԼՂ-ում: Սակայն, մեր տեղեկություններով, Բաքուն իր ներկայացուցիչներին չի ուղարկել այդ հանդիպմանը։ Դա նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունից և մերժում Է ՌԴ նախաձեռնությունը", - նշել է նա ։

Գեւորգյանի խոսքով, "Երեւանում ենթադրում են, որ Թուրքիան թույլ չի տալիս Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչներին այցելել Մոսկվա":

 

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: