ՀՀ իշխանությունները Հայաստանի համար ճանապարհ են հարթում դեպի ավելի պայծառ ու անկախ ապագա. Մարկո Ռուբիո
Դուք, վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, դեպի ավելի անկախ ապագա Հայաստանի համար։ Այս մասին Երևանանյան այցի շրջանակներում հայ-ամերիկյան ռազմավարական փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո ասել է Մարկո Ռուբիոն՝ դիմելով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին։
«Մենք շարունակում ենք զարգացնել մեր հարաբերությունները։ Մենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում, նոր ուղի է նախանշում, որից օգուտներ կստանան թե՛ հայերը, թե՛ ամերիկացիները», - նշել է Մարկո Ռուբիոն։
Իր հերթին Արարատ Միրզոյանը շեշտել է, որ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը բարձրացավ նոր մակարդակի՝ դառնալով համապարփակ ռազմավարական գործընկերություն։


